Բեքհեմը Միդլթոնին և Արքայազն Ուիլյամին առաջարկել է իրենց առաջնեկին Դևիդ անվանակոչել


14:59 , 22 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի, «Լոս-Անջելես Գելաքսի», «Միլան» և «Պարի Սեն-Ժերմեն» ակումբների նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն առաջարկել է Քեյթ Միդլթոնին և Արքայազն Ուիլյամին իրենց առաջնեկին անվանակոչել իր պատվին:

«Դևիդը վատ անուն չէ: Կարծում եմ՝ նրանք պետք է իրենց առաջնեկին Դևիդ անվանակոչեն»,- հայտարարել է Անգլիայի ընտրանու նախկին ավագը:

Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնին այսօր տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա պետք է ծննդաբերի իր առաջնեկին: