Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը


20:48 , 16 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ կառավարությունը։

«Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երևանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։

Արձանագրվող խախտումներին հետևում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝ այսօր ևս Երևանում և մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առևտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։

«Փեթակ» առևտրի կենտրոնում, որի աշխատանքն արգելվեց 24 ժամով, ԱԱՏՄ ստուգայցն արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության չպահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ