ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել է առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք
19:58 , 16 հունիս, 2020
5-րդ զորամիավորման N զորամասում հունիսի 15-ին անցկացվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստուգվել են ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու և գործելու կարողությունները:
Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և ապացուցել, որ ունակ են իրական մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարտադաշտից տարհանվող վիրավորներին: