Ահազանգ. Գյումրիում ռեանիմացիոն բաժանմունքի և տրիաժային ծառայության կարիք ունեն


17:48 , 16 հունիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Համավարակի օրեցօր ավելացող դեպքերին զուգահեռ, հատկապես մարզերում, ավելանում են մարզային բուժհաստատությունների խնդիրները: Տրիաժային ծառայության կարիքը Շիրակում հրատապ է:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը զբաղվում է Շիրակի մարզում այս պահին կորոնավիրոսային ախտանիշով պացինետների բուժմամբ: Հաստատությունում բուժում են ստանում միջին ծանրության պացիենտները, առավել ծանրներին տեղափոխում են մայրաքաղաք: Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան, սակայն ամեն օր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետների տեղափոխումը ժամանակ է պահանջում:

«Լարվածությունն ու մտահոգությունը, որ ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ