Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ 87 պատգամավոր կողմ է քվեարկել


16:23 , 16 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ՝ 87 կողմ ձայներով, որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:
 
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։