Տիկնայք և պարոնայք, էս ի՞նչ եք անում


12:58 , 16 հունիս, 2020

Այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որքան ապօրինի, նույնքան էլ օրինաչափ է։ Նայում եմ հիմա խորհրդարանում ընթացող քննարկումներն ու հասկանում, որ ոչ ոք ոչ մի հետևություն չի արել երկրում տեղի ունեցած փոփոխություններից։ Մի կողմից դատարկ խոսքեր են հնչում, իբրև թե այս ամենը զուտ իրավական և ոչ թե քաղաքական գործընթաց է, մյուս կիղմից՝ անհասկանալի «փաստարկներ» հին ու նոր Հայաստանի մասին։ Իսկ մարդիկ փողոցներ են փակում, բերման ենթարկվում, հընթացս վարակվում կորոնավիրուսային հիվանդությամբ։

Սա ի՞նչ է։ Հասկանո՞ւմ են իշխանությունները, թե ինչ են անում։ Հասկանո՞ւմ է խորհրդարանական ընդդիմությունը, թե ում հետ գործ ունի։ Տիկնայք և պարոնայք, էս ի՞նչ եք անում։