14:27 , 22 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Մի խումբ շվեդ ինժեներներ մշակել են սարք, որը խոնավ հագուստի վրայից քրտինքը հավաքում է զամբյուղի մեջ, ապա ֆիլտրման եւ մաքրման արդյունքում այն վերածում է խմելու ջրի: Այս մասին հաղորդում է Newser-ը:
Գաղափարը մշակվել է տեղի փիար գործակալության կողմից , որը աշխատում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Նրանց առաքելությունն է ուշադրություն հրավիրել այն երկրների վրա, որտեղ բնակչությունը հնարավորություն չունի կանոնավոր կերպով օգտվել մաքուր ջրից:
Արդյոք մեքենան արդյունավետ կլինի՝ դժվար է ասել: Բանն այն է, որ 0.5 լիտր խմելու ջուր ստանալու համար դրանում անհրաժեշտ է լցնել շուրջ 10 անգամ ավելի շատ քրտինք: