Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են


12:02 , 16 հունիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են։ Ներքևի կողմից արգելափակել են ավտոբուսներով։

Պատճառն այն է, որպեսզի Գագիկ Ծառուկյանի աջակիցները չկարողանան հասնել ԱԺ։ 

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ի շենքի դիմաց ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ակցիա է տեղի ունենում, կան բերման ենթարկվածներ։