Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԺ-ի դիմաց են. ուղիղ


11:43 , 16 հունիս, 2020

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ և բերման ենթարկում: Բերման ենթրակվածների թվում է նաև Օլիմպիական փոխչեմպիոն, ըմբշապարտիկ Ռոման Ամոյանը:

Ոստիկանների խոսքով՝ բերման ենթարկվածները չեն պահպանել օրենքով սահմանված կարգը:

Ազգային Ժողովին հարակից այգում ևս ոստիկանական ուժեր են կենտրոնացված:


Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այս պահին Ազգային ժողովի դիմաց են։ Նրանք պահանջում են ԱԺ պատգամավորներից կողմ չքվերակել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

Հիշեցնենք նաև, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։