Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում ազատվել մարմնի անցանկալի մազերից. ի՞նչ են ցույց տվել վերջին հետազոտությունները (Photo)


22:30 , 16 հունիս, 2020

Մարդու մարմնի ավելի քան 95%-ը ծածկված է մազերով: Դրանք ամենուր են՝ ոտքերին, ձեռքերին, դեմքին, գլխին և այլն: Պետք է նշել մի փաստ, որ տղամարդկանց մազերը ավելի մուգ և հաստ են: Միակ վայրերը, որտեղ մազերը չեն աճում, լորձաթաղանթներն են, ձեռքերի ափերը և աչքերը:

Ի՞նչ էին անում հնում

Նախկինում մարդիկ տարբեր կերպ էին վերաբերվում մարմնի մազերին: Հին Եգիպտոսում մուգ երկար մազերով բոլոր հատվածները (ներառյալ գլուխը) պարտադիր պետք է կանոնավոր սափրեին: Սա որոշակի անհրաժեշտություն էր շատ շոգ պայմաններից ելնելով: Նույնիսկ ազնվական արիստոկրատները սափրում էին իրենց գլուխները, որից հետո բացարձակապես հարթ գլուխները ծածկում էին կեղծամներով: Նման շքեղությունը մատչելի չէր ցածր խավի կանանց համար, ուստի նրանք բավարարվում էին իրենց բնական մազերով:

Միջնադարի և Վերածննդի դարաշրջանում բոլոր խավի մարդիկ այլևս չէին սափրում գլուխները: Ժամանակակից նորաձևությունը թելադրում է իր կանոնները. լավ խնամված կնոջ մարմինը անպայման պետք է սափրված լինի մազերից:

Ի՞նչի համար են մարմնի մազերը

Մարմնի մազերի հետ կապված բոլոր այս նորմերը ոչ այլ ինչ են, քան նորաձևության միտում: Մարմնի վրա գտնվող այդ մազածածկույթներն ունեն իրենց համար նախատեսված հատուկ գործառույթը: Դեմքի և աճուկի նման վայրերում մազերը խաղում էին գենդերային նշանակության դեր: Մորուքով դեմքը ոչ միայն ցույց էր տալիս, որ տվյալ մարդը տղամարդ է, այլև ցույց էր տալիս, թե որքան հասուն է նա: Թևատակերի մազերը նույնպես ասոցացնում էին հասունության հետ:

 

Մազերից ազատվելու վտանգը

Շոտլանդիայի Ստիրլինգ համալսարանի մի խումբ գիտնականներ հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել: 63 կնոջ առաջարկել են տղամարդու քրտինքի հոտով շապիկներ: Կանայք պետք է ընտրեին ամենասեքսուալ հոտ ունեցող շապիկը: Նախապատվությունների արդյունքները վերլուծելուց հետո գիտնականները պարզեցին, որ բոլոր կանայք միայն քրտինքի հոտով բնազդաբար ընտրել են իրենց համար գենետիկապես ամենահարմար տղամարդուն:

Հոգեբաններից մեկը եզրակացրել է, որ այդ քրտինքի հոտը մեծ դեր ունի զույգի համար: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն փորձը արել են 3 ամիս անց, և կանայք նույն շապիկն են վերցրել, ինչ նախկինում: 

Մազերը սափրելով և քրտինքի հոտը հակաքրտինքային միջոցներով և օծանելիքներով ծածկելով մարդիկ զրկում են իրենց համապատասխան զուգընկեր ընտրելու հնարավորությունից: Բացի այդ, անընդհատ սափրվելը հանգեցնում է մաշկի միկրոտրավմաների: Սա պարբերաբար խեղաթյուրում է իմունային համակարգը, որն անընդհատ ստիպված է լինում պայքարել ցանկացած արտաքին մանրէների դեմ: