Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 17489, մահվան դեպքերինը՝ 389


11:10 , 16 հունիս, 2020

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հունիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 17489 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 85556:

Փաստացի այս պահին բուժվում է 10529 անձ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 6571 անձ։

Ընդհանուր առմամբ 389 պացիենտ մահացել է: