20:30 , 16 հունիս, 2020Ժամանակակից շատ մարդկանց համար օրը սկսվում է համացանցից: Ոմանք լուրերին են ծանոթանում, մյուսներն էլեկտրոնային հասցեներն են ստուգում, երրորդներն էլ պարզապես թերթում են ընկերների նկարները: Սակայն կան միաժամանակ այնպիսի մարդիկ, որոնք դրանցից ոչ մեկով չեն զբաղվում, քանի որ ապրում են այնպիսի պետություններում, որտեղ սահմանափակված է հասանելիությունը համացանցին:
Հյուսիսային Կորեան պետություն է, որտեղ գործում են համաշխարհային ցանցի ամենախիստ սահմանափակումները: Այսպես, 2013 թ. երկրում կար միայն 1,200 համակարգիչ, որոնք հասանելիություն ունեին համացանցին: Նման «արտոնություն», որպես կանոն, ունեին հատուկ ծառայությունների աշխատակիցները, կուսակցական գործիչները, որոշակի համալսարաններ և այլ պետությունների ներկայացուցիչներ: Այսօր Հյուսիսային Կորեայում գործում է տեղական-ազգային համացանցը, որն անվանում են Քվանմեն: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ այս ցանցի օգտատերերը հասանելիություն ունեն միայն 1-5 հազար կայքի, որոնք ստեղծված են Հյուսիսային Կորեայի գաղափարները քարոզելու համար և պարունակում են տարատեսակ գիտական-տեխնիկական տվյալներ:
Այստեղ իրավիճակն ավելի բարվոք է, քանի որ առաջինը Չինաստանն է եղել, որը սկսել է վերահսկել աշխարհի գաջեթները: Տալով հստակ խոստումներ և դրանք իրականացնելով՝ կառավարությանը հաջողվել է վերահսկել հասարակությանն առանց ապստամբությունների, քանի որ համոզել է նրանց, որ անվտանգության ապահովման համար նման քայլի ստիպված է դիմում:
Պետության ողջ տարածքում գործում է «Ոսկե վահան» ծրագիրը: Հայտնի ինտերնետային ծառայությունների մեծ մասը Չինաստանում հասանելի չէ, սակայն բնակչությունը հնարավորություն ունի դրանց անվտանգ անալոգները կիրառելու՝ մշակված կառավարության պատվերով: Համաշխարհային որոնողական ցանցերը, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն և Bing-ը, թույլատրված են, սակայն բոլոր կայքերը խիստ ցենզուրայի են ենթարկվում:
Ի սկզբանե Թուրքիան դեմ չէր խոսքի ազատության գաղափարին, և այնտեղ սահմանափակում էին միայն որոշակի աղբյուրների հասանելիությունը ծայրահեղականության կասկածանքով:
Այժմ մահմեդական երկիրն արգելում է իր բնակիչների մուտքն այնպիսի կայքեր, որոնք տեղեկատվություն են պարունակում թմրամիջոցների, մոլախաղերի, մարմնավաճառության, ինքնասպանության և պոռնկագրության մասին:
Սկսած 2011 թվականից՝ երկրում գործում է օրենք, որը թույլ է տալիս պատժել քաղաքացիներին համացանցում այնպիսի տեղեկություններ տեղադրելու համար, որոնք, ըստ իշխանությունների կարծիքի, պարունակում են կամ ուղղված են այլ պետությունների աջակցությանը, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին, ինչպես նաև հավանականություն ունեն հասարակական կարգը խախտելու: Արգելված են նաև այն սերվիսները, որոնք հավատքի դեմ տեղեկատվություն են բովանդակում:
Երկրում մշտապես տեղի են ունենում ռազմական գործողություններ, որոնք հանգեցնում են համացանցին հասանելիության աստիճանական կորստի: Սկսած 2012 թվականից՝ Սիրիայում դադարել է աշխատել ինտերնետային կայքերի մոտ 90%-ը: Երկու վարկած կա այն բանի, թե ինչու է դա տեղի ունեցել: Ըստ առաջին վարկածի՝ պատճառը ահաբեկչական հարձակումների վտանգներն են՝ ուղղված որոշակի ենթահամակարգերի ոչնչացմանը, իսկ ըստ երկրորդի՝ դա տեղի է ունեցել իշխանությունների որոշմամբ: