Ոստիկանական ուժեր ԱԺ-ի դիմաց. մի քանի մարդ բերման ենթարկվեց․ LIVE


10:44 , 16 հունիս, 2020

ԱԺ-ի դիմաց ոստիկանական ուժեր են տեղակայված, մեծ թվով ոստիկանական մեքենաներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկություն է իրականացնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ։

Դրսում նաեւ հավաքվել են մի խումբ աջակիցներ, ոստիկանները քիչ առաջ մի քանիսին բերման ենթակեցին։ Այժմ ոստիկանները պատ են կազմել ԱԺ-ի դարպասների դիմաց։

Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել նաեւ մայրաքաղաք մտնող ոստիկանական անցակետերում: