ԱԺ նիստի օրակարգում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը. ուղիղ


10:03 , 16 հունիս, 2020

ԱԺ-ն մեկնարկել է հերթական քառօրյան։ Օրակարգում են Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքված են նաև Գագիկ Ծառուկյանի աջակիցները։