Ցուցարարները տապալել են Ջեֆերսոնի արձանը (Video)


08:28 , 16 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ Օհայո նահանգի Պորտլենդ քաղաքում բողոքի ակցիաների մասնակիցները տապալել են ԱՄՆ հիմնադիրներից մեկի՝ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի արձանը, հաղորդում է OregonLive-ը:

Ակցիայի մասնակիցներն արձանի վրա գրել են՝ «ստրկատեր», դրանից հետո պարանների օգնությամբ տապալել այն: Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Թոմաս Ջեֆերսոնը Անկախության մասին հռչակագրի հեղինակներից մեկն է:

Իսկ ավելի վաղ, հիշեցնենք, ցուցարարները տապալել էին Կոլումբոսի արձանը: