Կարո՞ղ ենք Հայաստանում երբեւէ իշխանության հասած քաղաքական ուժի անուն տալ, որը այս կամ այն փուլում չի համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ


23:27 , 15 հունիս, 2020
Կարո՞ղ ենք Հայաստանում երբեւէ իշխանության հասած քաղաքական ուժի անուն տալ, որը այս կամ այն փուլում չի համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ: Կարո՞ղ ենք պատկերացնել, որ դրանցից որեւէ մեկը նոր է իմացել "ղազագրերի", կամ ԲՀԿ առաջնորդի կենսագրության յուրահատուկ էջերի մասին: Էլ ի՞նչ է պետք հաստատելու համար, որ քաղաքականությունը (եթե առավելագույն արդյունքի է միտված) ու բարոյականությունը անհամատեղելի են... Թեպետ, իհարկե, երկրից երկիր, հասարակությունից հասարակություն անհամատեղելիության աստիճանը տարբերվում է... Բա, էլ ի՞նչն է շատերի այդ կարգի զարմանքն ու հրճվանքը առաջացրել մի քանի կտոր թուղթ հրապարակվելուց հետո: