Կոլապսի վերածած առողջապահական համակարգը թողած իր վրա պատասխանատվություն է վերցրել քաղաքական համակարգի ստերիլիզացիան


22:00 , 15 հունիս, 2020
Թորոսյանի ֆեյսբուքյան ասուլիսը ինձ մի զավեշտալի անիմաստ պատմության հիշացրեց։ Նայում էի ու ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե ինչ էր ուզում ասել։ Կոլապսի վերածած առողջապահական համակարգը թողած իր վրա պատասխանատվություն է վերցրել քաղաքական համակարգի ստերիլիզացիան, հակահամաճարակային միջոցառումներ է սկսել քաղաքական դաշտում ։ Դե մարդը մտածում է , որ եթե COVID-ի դեմ պայքարը փայլուն ստացվել է , հիմա էլ սրանով զբաղվի ։ Ճիշտ եք անում պարոն նախարար սկսեք սորոսից , ՔՊ-ից և նման վիրուսներից։
Վերջապես հասկացա, թե ինչի ե՞ք դիմակ կրում նույնիսկ , երբ ձեր կաբինետներում միայնակ եք ։ Ճիշտ եք անում , ախր супер сильно заразительны :Ասում եմ կարո՞ղ է մի հատ էլ ԱՀԿ ձեր այդ աննախադեպ պայքարի ձևերից ուղարկեք ՝ դե մարդես էլի, մեկ էլ տեսար պետք եկավ։