Եկել է ժամանակը խոստովանելու՝ մինչ այս պահը մեր հայրենակիցներին չենք կարողացել համոզել, որ պահպանեն հակահամաճարակային ամենաարդյունավետ միջոցը. Վարչապետ (Video)


18:19 , 15 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Եկել է ժամանակը խոստովանելու՝ մինչ այս պահը մենք մեր հայրենակիցներին չենք կարողացել համոզել կամ պարտադրել, որ նրանք պահպանեն հակահամաճարակային ամենաարդյունավետ միջոցը՝ դիմակ կրելը, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում՝ ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող վարչական վարույթների, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ 1 պատճառն է», - ասաց վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ