Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը հերքում են ԱԱԾ տեսանյութում առկա իրենց վերագրվող նամակների իսկությունը


18:23 , 15 հունիս, 2020

Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս

Իմքայլական պատգամավորները, իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես իբր խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային, ու ես թաքուն թղթել գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:

Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»:

Սերգեյ Բագրատյանը գրում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Համացանցում շրջանառվում են կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրև թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան․․․

Հ.Գ. Հենց վաղը հայցադիմումը կներկայացնեմ դատարան...

Հ.Գ. Ոստիկանությունը պետք է ընդունի իմ ստատուսը որպես հայտարարություն հանցագործության մասին»։