Ռուս բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է


11:30 , 15 հունիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է։ Նախապես ծրագրված էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաներ Թուրքիա կայցելեն հունիսի 14-ին։

Թուրքիայի արտգործնախարարությունն այս առթիվ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ առաջիկայում երկկողմ շփումները կշարունակվեն երկու երկրների փոխնախարարների մակարդակով։ Իսկ նախարարների մակարդակով հանդիպումները կհետաձգվեն անորոշ ժամանակով։