Փաշինյանն ունի 3 ճանապարհ. դադարեցնել հետապնդումները և անվտանգ հեռանալու հույս ունենալ, շարունակել բռնաճնշումները և հայտնվել բանտարկության մեջ կամ ավելացնել բռնություններն ու կործանել իրեն․ Հակոբյան


22:35 , 14 հունիս, 2020
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Նիկոլ Փաշինյանի համար հնարավոր ճանապարհներին։

«Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանն իրականում ունի երեք ճանապարհ.

1. Դադարեցնել քաղաքական հետապնդումները, կորցնել իշխանությունը և անվտանգ հեռանալու հույս ունենալ։

2. Շարունակել քաղաքական բռնաճնշումները և շատ շուտով հայտնվել բանտարկության մեջ։

3. Ավելացնել բռնությունները և կործանել իրեն ու իր ընտանիքը»,- գրել է նա։