Իրանում կորոնավիրուսի 2.472 նոր դեպք և 107 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 187.427


02:46 , 15 հունիս, 2020

Factor.am-ը գրում է․

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187.427-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.472 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 187.427 է»,- ասել է նա:

Մեկ օրում Իրանում 107 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.837-ի:

Միաժամանակ, մինչ օրս 148.674 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: