Նիկոլ Փաշինյանի՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության միֆն այսօր վերջնականապես հօդս ցնդեց
17:56 , 14 հունիս, 2020
Նիկոլ Փաշինյանի՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության միֆն այսօր վերջնականապես հօդս ցնդեց՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական, ընդ որում՝ հիմնականում կին պատգամավորների նստացույցը ցրելու համար ՀՀ ,,նորացված, բարեփոխված,, ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ, հարձակվեց պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսոյանի, Կարինե Պողոսյանի վրա՝ արտակարգ կոպտորեն ցրելով նստացույցը:
Ասել է, թե՝ մենք այսօր գործ չունե՞նք 2018 թվականի՝ ՀՀ քաղաքացու կողքին կանգնող ոստիկանների հետ, որոնց մասին հանրությունն ասում էր՝ ,,ոստիկանը մերն է,,: