Աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել է ավելի քան 7,65 միլիոն մարդու մոտ


22:39 , 13 հունիս, 2020

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 7 650 696 մարդու մոտ, վարակի զոհ է դարձել 425 869 մարդ: Այդ մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Այսպիսով, անցած օրվա ընթացքում COVID-19 վարակի դեպքերի աճը կազմել է 136 221, գրանցվել է  4413 մահվան դեպք:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով վարակված 3 630 249 պացիենտ ապաքինվել է: