Հայ–իսրայելական ջերմացումն ու Իրանի արձագանքը. կհաջողվի՞ դուրս գալ երկու քարի արանքից


23:08 , 13 հունիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Հայաստանը փաստացի երկու քարի արանքում է հայտնվել․ Իրանը` որպես մերձավոր հարևան, կենսական նշանակություն ունի, բայց Իսրայելն էլ կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում։

Հայ-իրանական հարաբերությունների թեման կրկին ակտիվ քաղաքական և փորձագիտական քննարկումների առիթ է դարձել Հայաստանում։ Պատճառը վերջերս Թեհրանում ՀՀ դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիաներն են։ Մի քանի տասնյակ երիտասարդներ այրել են Իսրայելի դրոշը և հակաիսրայելական ու հակաամերիկյան կոչեր հնչեցրել։

Եվ այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանը շուտով դեսպանատուն է բացելու Թել Ավիվում։ Այդ որոշումը դուր չի եկել իրանցիներին, և, որոշ դիտորդների կարծիքով, բողոքի նման ակցիաները տեղի են ունենում Իրանի իշխանությունների աջակցությամբ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ