Նիկոլ ջան, ամառանոցդ 2 միլիոնով վերանորոգելը, թանկարժեք պադավատներդ, ադամանդի ու զենքի առևտրով զբաղվելը կոռուպցիա է


14:03 , 13 հունիս, 2020

Նիկոլ ջան,

1. Կառավարական ամառանոցում ապրելը, այն 2 000 000$ վերանորոգելը կոռուպցիոն դրսևորում է։
2. Պադավատից չհրաժարվելը, թանկարժեք ավտոմեքենաների ձեռքբերումն ընտանիքի բոլոր անդամների համար կոռուպցիոն դրսևորում է։
3. Օդանավը կամ ուղղաթիռը աննպատակ, սեփական ընտանիքի կարիքների համար օգտագործելը կոռուպցիա է։
4. Սեփական թիմին 51 000 000 000 ՀՀ դրամ պարգևատրելը կոռուպցիա է։
5. Կնոջդ անունով սեփական հիմնադրամ ունենալը և հաշվետվություն չտալը կոռուպցիա է։
6. Ընկերներիդ, հարազատներիդ աշխատանքի տեղավորելը կոռուպցիա է։
7. Ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվելը կոռուպցիա է։
8. Ադամանդների և զենքի առևտրով զբաղվելը կոռուպցիա է։

Այնպես որ, ինքդ ես որոշել, թե քեզ հետ ինչպես պետք է վարվի ժողովուրդը։