Կդատապարտե՞ն Բիլ Գեյթսին. Իտալիայի պատգամավորներից մեկը մեղադրում է նրան կորոնավիրուսի համար (Photo)


22:30 , 13 հունիս, 2020

Իտալիայի խորհրդարանը պահանջել է ձերբակալել Բիլ Գեյթսին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:

Սրա մասին բարձրաձայնել է Սառա Կունիալը, ով պատգամավոր է: Միլիարդատիրոջը մեղադրում են թվային նույնականացման և բռնի ուժով մարդկանց պատվաստման ծրագրի ներդրմամբ աշխարհի բնակչության կրճատման փորձ կատարելու մեջ: Կնոջ կարծիքով Գեյթսը ստեղծում է կորոնավիրուսային հակամարմին, որը կստրկացնի մարդկությանը:

- Դրա իրական նպատակն է ամբողջական վերահսկողությունը և բացարձակ իշխանությունը մարդկանց վրա, որոնք կվերածվեն ծովախոզերի և ստրուկների՝ առանց ինքնիշխանության և կամքի,- ասել է Սառան:

Գեյթսը, պատգամավորի խոսքերով, ԱՀԿ-ն վաղուց է իրենով արել, որպեսզի մարդկանց իրեն ենթարկի: Կինը հիշատակել է նրա խոսքը, որ, եթե շատ աշխատենք պատվաստանյութերի, առողջության և վերարտադրության վրա, կարող ենք 10-15%-ով կրճատել աշխարհի բնակչությունը: Եվ մեղադրել է բարերարին Աֆրիկայում միլիոնավոր կանանց ստերիլիզացնելու, ինչպես նաև Հնդկաստանում պոլիոմիելիտ համաճարակի մեջ, որի պատվաստումներից հետո կաթվածահար եղավ ավելի քան 500 հազար երեխա:

Իր խոսքի վերջում Կունիալը Իտալիայի նախագահին հորդորել է ձերբակալել Գեյթսին ու հանձնել Միջազգային քրեական դատարան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար: Սակայն փորձագետների կարծիքով նրա ելույթը չի տարածվի համաշխարհային լրատվամիջոցների կողմից և, հետևաբար, հենց այդպես էլ կմնա:

Ինքը՝ Բիլ Գեյթսը, այդ հայտարարությունները համարել է հիմարություն և իմաստ չի գտնում դրանք ժխտելու: