Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հոր 65-ամյակը


06:27 , 13 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է իր հորը՝ Քրիս Օհանյանին տարեդարձի կապակցությամբ:

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ։ Այսօր դու 65 տարեկան ես դառնում, և կցանկանայի անձամբ շնորհավորել քեզ։ Ես քեզ գնահատում եմ ավելի, քան կարծում ես»,- մասնավորապես գրել է Ալեքսիս Օհանյանը։

Նա հավելել է, որ իր դուստրը՝ Օլիմպիան, անհամբեր սպասում է այն պահին, երբ կկարողանա նորից քնից արթնացնել պապիկին: