Ճապոնիան ծախսելու է ևս 300 միլիարդ դոլար՝ բիզնեսին և հասարակությանն աջակցելու համար. Kyodo


03:31 , 13 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է 2020 ֆինանսական տարվա երկրորդ լրացուցիչ բյուջեի նախագիծը, որի միջոցները COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի կապակցությամբ կուղղվեն բնակչությանը և տեղական ընկերություններին աջակցելուն: Այս մասին հայտնում է Kyodo- ն:

Նշվում է, որ ռեկորդային 31,9 տրիլիոն իենի (մոտ 296 միլիարդ դոլար) լրացուցիչ բյուջեն համարվում է պաշտոնապես ընդունված, քանի որ հունիսի 10-ին այն հաստատվել է խորհրդարանի առանցքային ստորին պալատի կողմից: Դրա ընդունման շնորհիվ համավարակի պայմաններում ազգային տնտեսության և տեղի բնակչության համար աջակցության փաթեթի ծավալը աճել է մինչև 117,1 տրիլիոն իեն (գրեթե 1,1 տրիլիոն դոլար):