00:22 , 13 հունիս, 2020Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլան թուրքական «T24» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է ԺԴԿ-ի կողմից նախաձեռնվող քայլարշավի և դրա դեմ իշխանության արգելքների մասին։
Պատասխանելով իշխանությունների՝ քրդամետ կուսակցության կազմակերպելիք քայլերթը խոչընդոտելու վերաբերյալ հարցին՝ հայ պատգամավորը նշել է, որ դա խտրականություն կլինի ԺԴԿ-ի նկատմամբ, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգային շարժում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները քայլարշավներ են իրականացրել, երբ ցանկացել են։
Փայլանը խոսել է նաև ընտրական օրենսգիրքը փոփոխելու և այդպիսով փոքր ընդդիմադիր կուսակցությունների համար խորհրդարան մտնելու ճանապարհին խնդիրներ ստեղծելու իշխանությունների նախաձեռնությունների մասին։
«ԺԴԿ-ին միշտ էլ հաջողվել է մտնել խորհրդարան։ Առանց ԺԴԿ-ի ոչ ոք չի կարող հաղթել Էրդողանին»,- ասել է նա։