Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին


18:08 , 12 հունիս, 2020

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Հիշեցնենք, Անդրանիկ Մարգարյանը ծնվել է  1951թ. հունիսի 12-ին, մահացել է 2007թ. մարտի 25-ին։