10:53 , 22 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Հուլիսի 21-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 14 տան բանկիչ՝ 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում դուրս է եկել տանից այգին ջրելու նպատակով և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են: