Ինչո՞ւ ավելի վաղ չէիք ներգրավում մարզային հիվանդանոցները՝ COVID-19-ի դեմ պայքարում. Սամսոնյան


16:19 , 12 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Դուք նշում եք, որ կորոնավիրուսի խնդիրը կապված է սոցիալական պատասխանատվության հետ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորը շեշտեց, որ այսօր ՀՀ-ում կա մի տխուր իրականություն, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ստիպված են սպասել մինչև հիվանդանոցներում տեղ ազատվի.

«Մարդիկ հիվանդանոցներում հերթերի մեջ են, և դա ավելի շատ է բացասաբար ազդում նրանց առողջական և հոգեբանական վիճակի վրա։ Վերջերս դուք ուրախությամբ արձանագրում էիք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոններին միանում են նաև մարզային ԲԿ-ները՝ օրինակ՝ Մարտունու, Սպիտակի, Վեդու կենտրոնները։ Դրանք, փաստորեն միանում են պայքարին՝ չորրորդ անգամ արտակարգ դրություն հայտարարելու շեմին։ Դուք չե՞ք հարցրել առողջապահության նախարարին, թե ինչու մինչ օրս մարզային հիվանդանոցները պատրաստ չեն եղել՝ որպես «COVID կենտրոններ» և ամբողջ բեռը մնացել է Երևան քաղաքի վրա»։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետն ասաց, որ ինքը այդ հարցը տալու կարիք չունի, քանի որ պատասխանը առանց այդ էլ գիտի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։