Ազգային ժողովի հատուկ նիստը. քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ LIVE


13:16 , 12 հունիս, 2020

Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ: Նշենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ հուլիսի 13-ը՝ ժամը 17-ը: Այդ որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 13.00-ին»: