Կորոնավիրուսի համավարակը լակմուսի թուղթ էր․ իշխանությունները պետք է որ արդեն զգան՝ իրենց գնալու ժամանակը մոտենում է


12:43 , 12 հունիս, 2020

Կորոնավիրուսի համավարակը լակմուսի թուղթ էր։ Այն ցույց տվեց, թե Հայաստանը որքանով է պատրաստ այդ մարտահրավերին։ Բայց նայելով այսօրվա իրավիճակին՝ համոզվում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ է տրված։

Ու եթե միայն կորոնավիրուսի պատերազմով ամեն ինչ սահմանափակվեր, ինչ-որ առումով թեթև կլիներ, բայց այդպես չէ։ Հայաստանը պարտություն է կրում նաև արտաքին ճակատում թուրք-ադրբեջանական դիվանագիտական շրջանակների ակտիվացման արդյունքում: ԵԽ-ի վերջին հայտարարությունը վկա։

Էս պայմաններում իշխանությունները պետք է որ արդեն զգան՝ իրենց գնալու ժամանակը մոտենում է, քանի որ իրենք արդեն իսկ երկու ճակատում պարտություն են կրել, իսկ հասարակությունը չի հանդուրժի, որ մենք հայտնվենք էլ ավելի վտանգավոր գոտում։