Չէ, հողերը չի հանձնելու, բայց գործողությունների տրամաբանություն կա, որի վերջում կարող ա սկի չհարցնեն էլ` հանձնո՞ւմ եք, թե՞ ոնց


11:27 , 12 հունիս, 2020

Սկզբից դու դեմ չես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեն «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ղեկավարի հետո: Հետո դու խնդիր չունես, երբ ԵՄ տարբեր դեսպաններ են հանդիպում նույն մարդու հետ` բարձրացնելով նրա դերը, դիրքն ու սուբյեկտայնությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Հետո դու մտնում ես ավելի մեծ ավանտյուրայի մեջ, որոշում ես, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն պիտի բացես, ինչին քեզ արձագանքում են Թեհրանում քո դեսպանատան առջև իսրայելական դրոշ այրելով, նույն օրը հենց Բաքվում Իրանի դեսպանի ու «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ղեկավարի հետ հանդիպմամբ: Նույն հաջողությամբ Իրանը կարար հայտարարություն տարածեր, որ իրան մեկ ա՝ իրա հյուսիսում հայերը կապրեն Արցախում, թե ադրբեջանցիք՝ Ադրբեջանում:

Էս ամենի ֆոնին լռում է ԱԳՆ-ն, էս ամենի ֆոնին ագիտպրոպի ծպտունը չես լսի, կամ էլ լսելուց հերթական տափակ հումորը կլինի, թե բա՝ Նիկոլը հողերը էսօր էլ չհանձնեց:

Ու էս սաղ Լավրովի ուծեչկայի ֆոնին, որ մենք փուլային տարբերակի շուրջ ենք բանակցում:

Չէ, հողերը չի հանձնելու, բայց գործողությունների տրամաբանություն կա, որի վերջում կարող ա սկի չհարցնեն էլ` հանձնո՞ւմ եք, թե՞ ոնց:

#մածունով_պատարագ
#մատանի_հարբեցող_բացիլ