Աչքերը պատմում են օրգանիզմի հիվանդությունների մասին


13:28 , 22 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Աչքերը շատ բան կարող են ասել մարդու և՛ ներաշխարհի, և՛ ֆիզիկական վիճակի վերաբերյալ:

Ըստ մասնագետների` որոշ հիվանդությունների առկայության մասին կարելի է իմանալ աչքերց: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երբ կոպերն այտուցվում են և դա կրում է պարբերական բնույթ, նշանակում է` խնդիրներ կան վահանաձև գեղձի հետ: Նույն նշանները կարող են արտահայտվել նաև երիկամային անբավարարության դեպքում: 

Երբ կարմրում, արցունքոտվում և բորբոքային պրոցեսներ են առաջանում ակնախնձորներում և դա հրահրված չէ վնասվածքներով կամ մեխանիկական գրգռվածությամբ, ուրեմն` առկա է կոնյունկտիվ: 

Կոպերի ջղագձումը վկայում է օրգանիզմում մագնիումի անբավարարության մասին: Սրտի և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար հարկ է լրացնել մագնիումի պաշարներն օրգանիզմում: Դա կարելի է անել դեղահաբերի միջոցով կամ օրվա սննդակարգը հարստացնել մագնիումով հարուստ մթերքով` հատիկավորներ, ընկուզեղեն, խոշոր աղվածքի ալյուրից հաց և այլն:

Եթե աչքերի շուրջը մուգ երանգ է ստանում կամ դրանց տակ առաջանում են պարկեր, ապա առկա է ալերգիա կամ զարկերակային գերճնշում:

Արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների անբավարար մակարդակը կարող են բնորոշվել աչքերի շուրջ դեղին հետքերով: Պետք է համապատասխան հետազոտություններ անցնել` սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար: