Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 15281, մահվան դեպքերինը՝ 344


10:59 , 12 հունիս, 2020

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 612 նոր դեպք է հայտանաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77686:

Փաստացի այս պահին բուժվում է 9298 անձ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 5639 անձ։

Ընդհանուր առմամբ, 344 պացիենտ մահացել է: