«Վրաստանը բուժանձնակազմ կուղարկի Հայաստան». Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա


13:59 , 11 հունիս, 2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստում ասել է, որ ամենօրյա կապի մեջ է հայաստանցի պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

«Փոխադարձ աջակցությունն այսօր շատ կարեւոր է»,- ասել է նա:

«Հստակեցրել ենք, թե ինչ օգնություն է հարկավոր»,- ասել է Գախարիան՝ նշելով, որ Հայաստանի խնդրանքով բուժանձնակազմ կուղարկվի: