Եվրոպական ուղղությամբ ունենք խնդիրներ, լուրջ խնդիրներ


14:03 , 11 հունիս, 2020

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունվել է հակահայկական համատեղ հայտարարություն Արցախի և Հայաստանի միջև երրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ:

Ակնհայտ է մեկ բան, որ սա Ադրբեջանի խնդրանքով ու պահանջով տարածված հայտարարություն է:

Հայտարարության հեղինակներից առնվազն երկուսը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ռումինիայի նախկին նախագահն ու Էստոնիայի նախկին արտգործնարարը: Այսինքն՝ ասել, որ նրանք կարող էին խորքային չգիտակցել նման հայտարարության արժեքն ու հետևանքները, միամտություն կլինի: Ի դեպ, երեքից երկուսը ԵԺԿ անդամներ են, մեկը՝ ALDE-ի:

Այս ամենը տեղի է ունենում մյուս շաբաթ սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի և ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Ի դեպ, Եվրախորհրդարանի լիագումարի քննարկմանն է դնելու ԱլԳ վերաբերյալ բանաձև, որին առանձին կանդրադառնամ: