Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել. Էդվարդ Հովհաննիսյան


12:58 , 11 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Այո, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա հավաստիացրեց որ Ռուստամ Բադասյանն իր համար չի միջնորդել վարչապետի մոտ:

Հարցին՝ ինչպե՞ս է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առել հենց իր վրա, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի հենց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։