Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցները ապաքինվել են


12:03 , 11 հունիս, 2020

Երեւանի Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված տարեցները ապաքինվել են, նրանց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից, մի քանիսն էլ շուտով դուրս կգրվեն։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:  

«Ւրենց լավ են զգում, հիմնականում դուրս են գրվել հիվանդանոցներից, գտնվում են հյուրանոցներում, ևս 1 շաբաթ կարանտին կանցնեն այնտեղ, ապա կտեղափոխվեն տուն-ինտերնատ»,- նշեց նա։