Ինչո՞ւ են ամերիկացիներին անվանում «յանկիներ». այս բառը հարյուրամյակների պատմություն ունի


22:45 , 11 հունիս, 2020

Աշխարհի ժողովուրդների բացարձակ մեծամասնությունն ունի իր անվանումը, ինքնավանումը, ինչպես նաև «կեղծանունը», որը նրան տալիս են հարևանները: Յուրաքանչյուրս առնվազն մեկ անգամ լսել ենք, թե ինչպես են գեղարվեստական գրականության մեջ ԱՄՆ բնակիչներին անվանում «յանկիներ»: Եկե՛ք միասին պարզենք, թե որտեղից է առաջացել այդ անվանումը:

Օտարերկրացիները ԱՄՆ բնակիչներին հաճախ անվանում են յանկիներ: Սակայն եթե նման կերպ անվանենք երկրի հարավային նահանգների բնակիչներից մեկին, ապա լավագույն դեպքում նա մեզ չի հասկանա ու կզարմանա, իսկ վատագույն դեպքում՝ վեճի կբռնվի: Բանն այն է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի՝ հարավի մարտիկները «յանկիներ» էին կոչում Ֆեդերացիայի՝ հյուսիսի մարտիկներին: Հաշվի առնելով, որ նրանք պատերազմում էին և սպանում միմյանց, դժվար չէ կռահելը, որ այդ անվանումը ծաղրական է եղել:

Իհարկե, «յանկի» անվանումն ի հայտ է եկել Քաղաքացիական պատերազմից ավելի վաղ: Կան հիմքեր ենթադրելու, որ տերմինը լայն տարածում է ստացել 1750-ական թվականներին: Դատելով ամենից՝ այդ բառով անգլիացիներն անվանել են ամերիկյան գաղութների՝ Նոր Անգլիայի բոլոր բնակիչներին: Եթե դա իսկապես այդպես է, ապա, ամենայն հավանականությամբ, «yankee» բառն առաջացել է «junk» բառից, որը նշանակում է աղբ, մնացորդ: Այս վարկածին հավատում է լեզվաբանների մեծ մասը:

Այսպես, օրինակ, հոլանդացի գիտնականները վստահ են, որ «յանկի» բառը անգլերենում հայտնվել է հոլանդերենից՝ «Jan Kaas» արտահայտությունից, որով մետրոպոլիայի բնակիչները ծաղրանքով դիմել են գաղութների բնակիչներին:

Չնայած ծաղրական բնույթին՝ այսօր ԱՄՆ բնակչության մեծ մասը հանգիստ է վերաբերում «յանկի» անվանմանը: Ամերիկացիներն անգամ այն օգտագործում են ինքնածաղրական եղանակով՝ ակտիվորեն կիրառելով բառը սպորտային ակումբների անվանումներում: