Vogue Italia-ի հունիսյան համարի շապիկի հեղինակ է դարձել 6 տարեկան երեխան


08:05 , 11 հունիս, 2020

Vogue իտալական ամսագրի հունիսյան համարն ամբողջությամբ նվիրված է երեխաներին: Այս մասին հաղորդվել է ամսագրի Instagram-յան էջում:

Այն պարունակում է 2-10 տարեկան երեխաների 8 նկարներ: Շապիկի վրա տեղ է գտել Միլանից 6 տարեկան Պիետրոյի նկարը:

Պարբերականը նշում է, որ Պիետրոն սիրում է գնացքներ, ամենագնացները և մեխանիկական ամեն ինչ: Միևնույն ժամանակ, նա ինքն իր մեջ նաև հայտնաբերել է «կին» նկարելու սերը, ինչպես ինքն է ասում:

Vogue Italia-ի այս համարը կհայտնվի վաճառքում հունիսի 9-ին: