Ո՞վ կարող է կոնկրետ գործողությունների օրինակներ ասի, թե ինչ են արել ընդդիմադիր կուսակցությունները ու լրատվամիջոցները վերջին 3 ամսում, որով վատացրել են երկրում կորոնավիրուսային իրավիճակը


20:36 , 10 հունիս, 2020

Նիկոլին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու պատասխանատվության մասին հարց են տալիս «Երկիր Մեդիայից»։

Ու ինչա՞ պատասխանում։ Ասումա․ «այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական- հասարակական կյանքից, որովհետև իրենք, ըստ էության, այսօր այս օրերին, իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։

Էս վերջերս էլ չեմ հիշում, թե իշխանական որ սազանդարը նվնվում էր, թե ընդդիմադիր լրատվամիջոցները իրանց լավ չեն պահում։ Ստյոպիկն էր վայթեմ։

Մեկը կարա՞ կոնկրետ գործողությունների օրինակներ ասի, թե ինչ են արել ընդդիմադիր կուսակցությունները ու լրատվամիջոցները վերջին 3 ամսում, որով վատացրել են երկրում կորոնավիրուսային իրավիճակը։

Լրատվամիջոցների տակ․ «կորոնավիրուս չկա, սաղսուտա» աղբակույտեր տարածող բաներ չբերեք։