Մեծ ցավով տեղեկացա Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում․ Ավինյան


15:00 , 10 հունիս, 2020

Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի՝ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:

Հանգչեք խաղաղությամբ: