Քիչ առաջ Սևանա լճից դիերն են դուրս բերվել. ԱԻՆ


15:08 , 10 հունիս, 2020

Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները դուրս են բերել լճից երկու քաղաքացու դի։