Panorama.am-ը գրում է․
Խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է։ Ռիա նովոստին գրում է, որ դատարանի որոշմամբ դերասանին արգելվել է լքել բնակության վայրը, օգտվել կապի միջոցներից և համացանցից, ուղարկել հաղորդագրություններ: Բացի այդ Եֆրեմովը կարող է շփվել միայն մերձավոր ազգականների, քննիչների, փաստաբանների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնել է Մոսկվայի քրեակատարակողական ծառայության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը:
Նա հավելել է, որ դերասանի նկատմամբ կկիրառվեն հսկողության տեխնիկական միջոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։