09:12 , 22 հուլիս, 2013
Doctors.am-ը գրում է.
Որպես կանոն, 45 տարեկանից հետո կանայք սկսում են գիրանալ: Գաղտնիք չէ, որ կանանց մոտ ճարպը կուտակվում է կոնքային հատվածում, իսկ տղամարդկանց մոտ՝ որովայնային: Սակայն դաշտանադադարից հետո իրավիճակը փոխվում է, և ճարպը կանանց մոտ սկսվում է կուտակվել որովայնային հատվածում: Այս երևույթն արդեն բարձրացնում է շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման հավանականությունը:
Գիտնականները ճարպը բջջային մակարդակում ուսումնասիրելիս բացահայտել են, որ կանանց մոտ դաշտանադադարից հետո որոշակի սպիտակուցներ և ֆերմենտներ ավելի ակտիվ են դառնում:
Ուսումնասիրությանը մասնակցել են մարմնի զանգվածի նույնատիպ ցուցանիշով և ճարպային հյուսվածքի տեղաբախշմամբ, նույն տարիքային խմբի 23 կանաք: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետևել են որովայնի և կոնքերի վրա ճարպերի կուտակումը կարգավորող ֆերմենտների ու սպիտակուցների ակտիվությանը դաշտանադադարից հետո:
Պարզվում է՝ դաշտանադադարից հետո ճարպի կուտակումներն ավելի արագ են տեղի ունենում, իսկ ճարպի այրումն՝ ավելի դանդաղ:
Հենց այս գործընթացներով է պայմանավորված մարմնի զանգվածի ավելացումները դաշտանադադարից հետո: Այսպիսով, իմանալով, թե որ սպիտակուցներն ու ֆերմենտներն են խթանում ճարպի կուտակումները, գիտնականները հետագայում կարող են արդյունավետորեն ազդել դրանց վրա: