Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Իսրայելում դեսպանատուն բացելը. ոչինչ՝ բացի վնասից


14:39 , 10 հունիս, 2020
Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու» գրությամբ պաստառ են դրել: Սա ևս մեկ անգամ վկայում է մեր ապաշնորհ իշխանության անգրագետ ու հակապետական քաղաքականության և բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին քաղաքականությունում տապալման մասին:
Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Իսրայելում դեսպանատուն բացելը. ոչինչ՝ բացի վնասից, որովհետև հարևան ու բարեկամ Իրանի հետ հարաբերությունների փչացումը երկրի համար կարող է վատ հետևանքներ ունենալ: